Ողբերգական դեպք՝ Երևանում |МедиаМесс
Պատահարներ 27 ապրիլի 2024, 15:37Այսօր՝ ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյուլիքևխյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու պարեկները նշված փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 66-ամյա Ռ. Ս.-ի դին:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը ինքնասպանություն գործելու նպատակով 4-րդ հարկի իր բնակարանից ցած է նետվել: