Երևանում 5 կգ քաշով և 55 սմ հասակով փոքրիկ է ծնվել՝ գեղեցկուհի Մարիան |МедиаМесс

Հասարակություն 10 նոյեմբերի 2024, 20:30
Main Image

«Շենգավիթ» ԲԿ-ում բնական ճանապարհով 5 կգ քաշով և 55 սմ հասակով փոքրիկ է ծնվել`գեղեցկուհի Մարիան: Հայտնում են «Շենգավիթ» ԲԿ-ից:

«Մարիայի ծնունդը վստահվել է մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանին: 

Չնայած երեխայի մեծ քաշին` հղիության ընթացքում մայրիկը խնդիրներ չի ունեցել։ Ծննդալուծումը ընթացել է հարթ և առանց բարդությունների: 

Մարիան երիտասարդ ընտանիքի երկրորդ բալիկն է: Երեխան ու մայրիկն արդեն տանն են և իրենց հրաշալի են զգում:

Հ.գ. Լուսանկարները հրապարակված են ծնողի թույլտվությամբ»,- հայտնում են ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում: