Աստված կա, այն, որ դուրս եկա շատ բարդ իրավիճակից, դա նաև ձեր աղոթքների շնորհիվ է․ Զառա Արամյան |МедиаМесс

18 նոյեմբերի 2024, 11:18
Main Image

Հետո բողոքում են, որ բոլորը չարացած են, պատեհ անպատեհ վիրավորում են, չարախոսում… չկամ են ու անաստված…

Եկեք իմ էջ, կարդացեք բոլոր մեկնաբանությունները, տեսեք ինչ է կատարվում…
Այստեղ Աստված կա, կա սեր, կա բարություն, ջերմություն…

Լավագույնները այստեղ են… իմ էջում և ընկերները, և ծանոթ անծանոթները, բոլորը ամենալավն են🫶
Ես դուրս եմ եկել սուր վիճակից… Իհարկե լուրջ խնդիրը կա և լինելու է միշտ… պետք է սովորեմ ապրել այլևս այսպես…Ապրել, նկարահանվել, ձեզ էլի ուրախացնել, զբաղվել ակտիվ մշակութային կյանքով ու…շատ հեռուն չպլանավորել…

Այն, որ դուրս եկա շատ բարդ իրավիճակից, դա նաև ձեր աղոթքների շնորհիվ է

Տիրոջ, հավատքի ուժը անքննելի

Սիրտս այնքան մեծ է, որ բոլորդ մեջը կտեղավորվեք…
Գրկում ու համբուրում եմ բոլորիդ💖