Կյանքից հեռացել է «Ադամանդե ձեռքը» ֆիլմի՝ ծնունդով Գյումրիից դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան |МедиаМесс
17 նոյեմբերի 2024, 00:39Մահացել է դերասանուհի, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան։ Նա 84 տարեկան էր, հայտնում է culture.akipress.org-ը։
Դերասանուհուն կհուղարկավորեն Մոսկվայի Տրոեկուրովսկոյե գերեզմանատանը։
Հայտնի է, որ Սվետլանա Սվետլիչնայան վերջին մի քանի ամիսներին գտնվում էր հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժանմունքում, երիկամների և թոքերի հիվանդության պատճառով։
Նշվում է, որ Սվետլիչնայան ծնվել է Գյումրի քաղաքում՝ զինվորականների ընտանիքում։