Շատ երազանքներ ու անելիքներ մնացին անավարտ․ 17-ամյա Դավիթի հուղարկավորության կադրերը |МедиаМесс
13 նոյեմբերի 2024, 22:09ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդի Մ. Ղազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը ֆեյսբուքյան էջում ցավակցական խոսք է հղել Նոր Խարբերդում ծեծկռտուքի հետևանքով մաhացած 17-ամյա Դավիթի մահվան կապակցությամբ։
«Դառնորեն սգում ենք, քանի որ շատ երազանքներ ու անելիքներ մնացին անավարտ….
Ափսոսում ենք, որ սիրելի Դավիթն էլ մեր կողքին չէ, նրան էլ չենք տեսնելու։
Վիշտն անսահման է, ցավն՝ անասելի, խոսքերն ավելորդ։
Խորին ցավակցություն ենք հայտնում և կիսում ձեր վիշտը: Աղոթում ենք, որ ընտանիքը գտնի մխիթարություն և ուժ այս դժվարին պահին:
Աստված լույսերի մեջ պահի հոգիդ Դավիթ ջան….»։
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդ 6-րդ փողոցում վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունցել, որի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Գրել էր «Շամշյանը»։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գիտակցության չգալով վիրահատարանում մահացել է։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 17-ամյա Դավիթ Տ․-ն է։ Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր։Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 22։00-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի 4-րդ և 5-րդ փողոցների հատման վայրում, գերեզմանոցների մոտ, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել մի կողմից մահացած Դավիթ Պ․-ի, վերջինս ընկեր, Արարատի մարզի բնակիչ 16-ամյա Գոռ Գ․-ի, իսկ մյուս կողմից Երևանի բնակիչ 22-ամյա Հարություն Ա․-ի, Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Գևորգ Բ․-ի, 25-ամյա Արմեն Բ․-ի և 21-ամյա Աշոտ Գ․-ի հետ, որի ընթացքում էլ Դավիթ Տ․-ն ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։