17-ամյա Դավիթը Նոր Խարբերդից էր․ նա վիրահատարանում այդպես էլ ուշքի չի եկել․ նոր մանրամասներ |МедиаМесс

Հասարակություն 09 նոյեմբերի 2024, 19:56
Main Image

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդ 6-րդ փողոցում վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունցել, որի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է  «Մասիս» բժշկական կենտրոն։ Գրել էր «Շամշյանը»։

 

 
























Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գիտակցության չգալով վիրահատարանում մահացել է։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 17-ամյա Դավիթ Տ․-ն է։

Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր։Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 22։00-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի 4-րդ և 5-րդ փողոցների հատման վայրում, գերեզմանոցների մոտ, վիճաբանություն և ծեծկռտուք  է տեղի ունեցել մի կողմից մահացած Դավիթ Պ․-ի, վերջինս ընկեր, Արարատի մարզի բնակիչ 16-ամյա Գոռ Գ․-ի, իսկ մյուս կողմից Երևանի բնակիչ 22-ամյա Հարություն Ա․-ի, Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Գևորգ Բ․-ի, 25-ամյա Արմեն Բ․-ի և 21-ամյա Աշոտ Գ․-ի հետ, որի ընթացքում էլ Դավիթ Տ․-ն ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժետ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, մյուս մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց հայտնաբերելու աշխատանքներ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից Գևորգ և Արմեն Բ․-երը հարազատ եղբայրներ են։