Այո, ես կնամոլ եմ. Վահե Զիրոյան |МедиаМесс
15 նոյեմբերի 2024, 13:00ShowBiz.am-ը զրուցել է դերասան Վահե Զիրոյանի հետ, ով անկեղծորեն խոստովանել է, թե ինչ տեսակ կանանց է նա սիրում, ինչին է առավել ուշադրություն դարձնում և ինչից կարող է հիասթափվել նա: Դերասանը նաև խոստովանեց, որ իրեն կնամոլ է համարում: Զրույցի ընթացքում Վահեն պատմեց իր առաջին սիրո և խենթ արարքի մասին:
-Կհիշե՞ք Ձեր առաջին սերը, ինչպիսի՞ն էր նա և ի՞նչ խենթություն եք արել միասին:
-Հիշում եմ իմ առաջին սերն, այո՛, բայց անուն չեմ տա: Մի հրաշալի անձնավորություն էր նա: Խենթություն կարող եմ համարել այն, որ միասին վազել ենք անձրևի տակ:
-Սիրո մեջ ունեցե՞լ եք հիասթափություններ:
-Հիասթափություններ, այո՛, ունեցել եմ, բայց կարողացել եմ առաջ անցնել:
-Ինչպիսի՞ն պետք է լինի կինը, որ միանգամից գրավի Ձեզ առաջին իսկ հայացքից:
-Կոկիկ. առաջնային ուշադրություն եմ դարձնում կոկիկությանը: Ինչպես նաև՝ սևահեր, բարձրահասակ, նիհար և չշպարված:
-Կանացիության վառ օրինակ ու՞մ եք համարում:
-Բնականաբար, համարում եմ մայրիկիս. այդպիսին եմ պատկերացնում իմ կեսին:
-Աղջկա խնամվածության ո՞ր կետերին եք ուշադրություն դարձնում:
-Կարևորում եմ քիչ շպարը, օծանելիքը, հագուստն ու կոշիկները. այն ամենն, ինչը միանգամից տեսանելի է:
-Դուք Ձեզ կնամոլ համարու՞մ եք:
-Այո՛, ես կնամոլ եմ. այն կարծիքին եմ՝ եթե առողջ տղամարդ, ապա, կնամոլ. ինչու՞ ոչ:
-Ի՞նչը կհիասթափեցնի ու անմիջապես կվանի Ձեզ կնոջից:
-Կվանի տգեղ խոսելը. ինչքան էլ գեղեցիկ լինի, եթե գեղեցիկ չխոսի, ինձ կվանի. չեմ ընդունում դա:
-Ըստ Ձեզ՝ ո՞րն է տղամարդկանց և կանանց իդեալական տարիքն ամուսնության համար:
-Տղամարդկանց համար՝ 28-30 տարեկան ընկած ժամանակահատվածը, իսկ կանանց համար իդեալական տարբերակ եմ համարում 25-28 տարեկանը: