Նազիկ Ավդալյանն աճուրդի է դրել իր ծանրաքարը և ստացված գումարով օգնել երեխաների |МедиаМесс

08 նոյեմբերի 2024, 20:40
Main Image

ԱՄՆ-ի Օրրան բարեգործական կազմակերպությունում աճուրդի է դրվել այն ծանրաքարը, որով երկար տարիներ մարզվել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։ Այս մասին տեղեկանում ենք նրա ինստագրամյան էջի միջոցով:

«Աճուրդի ժամանակ այն գնեցին Հարրի և Ալվարդ Բարսեղյանները՝ նվիրաբերելով Օրրանին 11 000$։ Ուրախությամբ հույնկալվեցի նաև նրանց օջախ և ձեռք բերեցի լավ բարեկամներ։
Ես արդեն երկար տարիներ է այցելում եմ Օրրան, որը հիմնադրել են իմ շատ սիրելի Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանները։ Այնտեղ երեխաներին մատուցվում են տարբեր ծառայություններ, ստանում են մեծ սեր և հոգատարություն։ Իսկ ես պարզապես երջանիկ եմ, որ իմ փոքր ներդրումն եմ ունենում և մասնակիցն եմ լինում այս մեծ և աստվածահաճո գործի»,- գրել է Նազիկ Ավդալյանը։