Մամ ջան, ինձ կներեք. ես արժանի չեմ ձեզ, լավ զավակ չեմ. Արմավիրի մարզում տղան նամակ է թողել և կյшնքին վերջ տվեl |МедиаМесс
07 նոյեմբերի 2024, 23:13Նոյեմբերի 5-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզի քրեական ոստիկանության վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզում գտնվող տներից մեկում երիտասարդ տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է Շամշյանը, մինչ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, Արմավիր բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ կախված վիճակում հայտնաբերել են դի:
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Վալերի Վ.-ն է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Վալերի Վ.-ն մոտ 3 ժամ առաջ իր հարազատներին հայտնել է, որ ինքը մեկնում է էջմիածին, քանի որ բանկում գործեր ունի, սակայն երբ ժամեր անց չի վերադարձել, սկսվել են նրա որոնողական աշխատանքները, ու արդեն նշված վայրում երկաթյա աստիճանից պարանով կախված վիճակում հայտնաբերվել է նրա մարմինը:
Կայքի տեղեկություններով՝ մարմնի մոտ հայտնաբերվել է նաև նամակ՝ ուղղված մորը, որտեղ գրված է եղել.
«Մա՛մ ջան, ինձ կներեք. ես արժանի չեմ ձեզ, լավ զավակ չեմ»:
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: