Ես մինչև հիմա ապրում եմ մայրիկիս հետ. Մանե Գրիգորյանը՝ ծնողների հետ կապվածության մասին |МедиаМесс
11 նոյեմբերի 2024, 21:19«Ես շատ կապված եմ իմ ծնողների հետ, ու միշտ ասել եմ, որ ամեն ինչ անելու եմ, որ իմ երեխաները այսքան կապված չլինեն ինձ հետ, որովհետև ես մինչև հիմա ապրում եմ մայրիկիս հետ՝ ծնողներիս տանը:
Դա այդպես չպիտի լինի: Ես շատ կուզեի 18, 19, 20 տարեկանից բոլոր երիտասարդները դառնային ինքնուրույն: Մենք այդ հնարավորությունը չենք ունեցել: Նրանք ունեն, բայց արդյոք կկարողանանք մենք կտրել իրենց մեզանից, թե՞ ոչ: Ե՞րբ պետք է երեխան այդ ինքնուրույնությունը ցույց տա, եթե մենք միշտ վերահսկում ենք»,- Deep Parenting փոդքասթի շրջանակներում՝ խոսելով ծնողավարման թեմայով ասել է Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն, հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը:
Աղբյուրը՝ tert.am