19-ամյա Նարեկը Աբովյան գյուղից էր, ընտանիքի միակ տղան |МедиаМесс

Հասարակություն 13 նոյեմբերի 2024, 20:04
Main Image

Այսօր շարքային զինծառայողի մարմին է հայտնաբերվել Տավուշի զորամասերից մեկում։

Shamshyan.com–ը հաղորդում է, որ ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում զինծառայող է մահացել:

Ֆոտոլագրողի տեղեկություններով՝ մահացածը Արարատի մարզի Աբովյան գյուղի բնակիչ 19-ամյա Նարեկ Գրիգորյանն է, ով եղել է կարգապահական գումարտակում: Նա ընտանիքի միակ տղան էր, ուներ 3 քույր։