Երբ ֆիլմում 4-5 վայրկյան հնչում է Հայաստանի օրհներգը, կինոդիտման մութ դահլիճում բոլորը ոտքի են կանգնում. Արա Ղազարյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի մասին |МедиаМесс

09 նոյեմբերի 2024, 20:05
Main Image

Լոս Անջելեսում կայացել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան:

««Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի այսօրվա ցուցադրությանը հանդիսատեսը ծափահարում էր անդադար ու հոտնկայս: Ֆիլմի հեղինակը՝ Աննա Հարությունյանն ու հերոսուհին՝ Նազիկ Ավդալյանը «հաղթել» էին իրենք իրենց:

Աննան, որովհետև սեփական անկումային ծանր ճգնաժամից հետո ստեղծել էր արվեստի գործ, որ հաջորդ տասնամյակներում էլ կպատմի սպորտի հայ չեմպոնի հերոսական պատմությունը: Երբ շատերը մոխրանում են, քչերն են վեր հառնում հետո: Աննան դա արեց արվեստի լեզվով, չվախեցավ:

Նազիկը հաղթեց ինքն իրեն, քանի որ թույլ տվեց էկրանավորել սեփական «փակ», անձնական պատմությունը, անգամ ամուսնու հետ հարաբերությունները։ Բոլոր հաշվարկներով նա պետք է, որ դա չաներ, բայց արեց ու չսխալվեց:

Ֆիլմը հաղթած ֆիլմ է, որովհետև հենց հիմա մեզ պետք են հերոսներ ու հաղթանակներ»,- «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմն ԱՄՆ-ում ցուցադրությունից հետո ինստագրամյան իր էջում գրել է հաղորդավար Մհեր Բաղդասարյանը: