Ինձ ասում են՝ 10 անգամ ամուսնացել ես, ես ամուսնացած եղել եմ 1 անգամ. Գևորգ Գրիգորյան |МедиаМесс

08 նոյեմբերի 2024, 20:37
Main Image

«Ես ամուսնացած եղել եմ 1 անգամ, կինս եղել է Յուլիան, ում հետ ծանոթացել ենք այստեղ, նա Ռուսաստանից էր: Ամուսնություն, հարսանիք որպես էդպիսին ես չեմ ունեցել դրանից հետո: Ասում են՝ դու 10 անգամ ամուսնացել ես, ես էլ օգնում եմ, ասում եմ՝ 10 չէ, այլ՝ 11: Բայց իրականում եղել է այդ 1 ամուսնությունը:

Կանանք իմ կյանքում եղել են, ինչպես մյուս բոլոր տղամարդկանց կյանքում, ուղղակի, քանի որ ես չեմ թաքցրել այդ շփումները, հարաբերությունները, մարդկանց միշտ թվում է, որ ինձ մոտ շատ-շատ է եղել: Ուղղակի ես խոսել եմ դրա մասին: Ընդամենը դա է տարբերությունը»,- «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում՝ խոսելով անձնական կյանքից, ասել է դերասան Գևորգ Գրիգորյանը:

Աղբյուրը՝ Tert.am Life