Դիմակավորված ու զինված ավազակային հարձակում՝ Երևանի բենզալցակայաններից մեկում․ հնչել է կրակոց (տեսանյութ) |МедиаМесс

Հասարակություն 02 մարտի 2024, 16:13
 
Այսօր՝ մարտի 2-ին, դիմակավորված ու զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։55-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Բժիշկները հիվանդանոցում ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 54-ամյա Սամվել Ա․-ն է։ Ոստիկանները պարզում են նաև, որ վիրավորը հրազենային վնասվածքը ստացել է Արշակունյաց պողոտայում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի հարևանությամբ գործող «Max Oil» բենզալցակայանում։ 

Ս․ Քոչարյանը, Խ․ Բարխոյանն ու Ա․ Հակոբյանը հիվանդանոցից ժամանում են նշված բենզալցակայան։ Ժամանում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։