Ռազմավարական միջուկային ուժերը պատրաստ են կիրառման․ Պուտին |МедиаМесс

Աշխարհ 29 փետրվարի 2024, 15:35
Main Image

Ռուսական ռազմավարական միջուկային ուժերը գտնվում են կիրառ մանլիարժեք պատրաստության վիճակում։

Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ուղերձով դիմելով Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին։

Նրա խոսքով, «Ավանգարդ» և «Պերեսվետ» հիպերձայնային համալիրները մարտական ​​հերթապահություն են իրականացնում, սպառազինության ոլորտում նախատեսված ամեն ինչ արված է կամ աշխատանքներն ավարտվում են։

««Կինժալ» հիպերձայնային ավիացիոն համալիրը ոչ միայն շահագործման է հանձնվել, այլև բարձր արդյունավետությամբ օգտագործվում է հատուկ ռազմական գործողության ընթացքում հատկապես կարևոր թիրախներ ոչնչացնելու համար», - ասել է Պուտինը։

Պուտինը նշել է, որ «Սարմատ» ծանր բալիստիկ հրթիռներ են մատակարարվել նաև զորքերին։