ՌԴ–ն Հայաստանից որևէ հարցում չի ստացել՝ «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրսբերման հետ կապված. Զախարովա |МедиаМесс
Քաղաքականություն 28 փետրվարի 2024, 16:26Հայաստանը չի դիմել «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման հարցով:
Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերը «որպես անբարյացակամ պահվածքի օրինակ է գնահատում»։
«Սա մենք համարում ենք պաշտոնական Երևանի ներկայացուցչի անբարյացակամ պահվածքի ևս մեկ օրինակ, թեև այնքան էլ պարզ չէ, թե որքանով է Ազգային ժողովի նախագահը պատասխանատու իր բարձրացրած թեմաների համար»,- ասել է ռուս դիվանագետը։