Ադրբեջանցի զինծառայողը Տեղի սահմանային հատվածում հատել է շփման գիծը և վնասազերծվել․ ԱԱԾ |МедиаМесс
Հայաստան Հասարակություն 28 փետրվարի 2024, 15:42Ս.թ. փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ–ից։