20 տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է. վարորդը մահացել է |МедиаМесс
Պատահարներ 07 ապրիլի 2024, 14:02Ապրիլի 7-ին՝ ժամը 08։33-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի առաջին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ՝ գազատար ավտոմեքենան շրջվել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 59-րդ կմ-ին Iveco մակնիշի ավտոցիստեռնը՝ բեռնված 20 տոննա հեղուկ գազով (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1972 թ.) կողաշրջվել է, գազի արտահոսք չկա. մեքենայի բաքից առկա է դիզվառելիքի արտահոսք:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել բեռնատարը, մեքենայի խցիկից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին, վերջիններս արձանագրել են վարորդի մահը:
Փրկարարները կատարել են ցիստեռի հովացման և ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ. անվտանգության նկատառումներից ելնելով տեղում իրականացվում է հերթապահություն: