Փաշինյանի հայտարարությունների պատճառով «ոչ ոք չի խելագարվել». Լուկաշենկո |МедиаМесс
Քաղաքականություն 25 փետրվարի 2024, 17:02Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ հանգիստ է արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանը։ Նրա խոսքերը մեջբերում է ԲԵԼՏԱ-ն։
«Մենք բացարձակ հանգիստ ենք արձագանքում։ Այս խնդիրը մենք անուղղակիորեն քննարկել ենք նախագահների հետ Կազանում։ Բացարձակ հանգիստ, ոչ ոք չի խելագարվել»,- ասել է Լուկաշենկոն։
Նա ընդգծել է, որ Երևանին ոչ ոք չի վտարում դաշինքից, բայց եթե ուզում է դուրս գալ կազմակերպությունից, ապա առանց Հայաստանի այն չի փլուզվի։ Լուկաշենկոն նաև հիշեցրել է, որ «մենք պաշտոնական հայտարարություններ չենք ստացել այն մասին, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից»։