Ինչու էր ԽՍՀՄ տարիներին պայթեցվել զորավոր ու հրաշագործ Սուրբ Հովհաննես մատուռը․ գաղտնիքների բացահայտում |МедиаМесс
Հասարակություն 28 հոկտեմբերի 2024, 18:53Խորհրդային Միության ճնշումների ու աստվածամերժ գաղափարների արդյունքում պայթեցվել էր փոքրիկ, բայց զորավոր այս մատուռը։ Ժամանակի իշխանությունը ոտնատակ էր անում աստվածային խորհուրդ ու նշանակություն ունեցող արժեքավոր կառույցներն ու հուշարձանները։ Սակայն այն, ինչ սահմանված է վերից, ոչնչացնել հնարավոր չէ։
Հովհաննես Մկրտչի անունը կրող և մեծ մարգարեի մասունքներն ամբարող աղոթատեղին առ այսօր փրկության դուռ է հիվանդների, անպտուղների, մեղավորների, հոգսերով բեռնավորված հավատավորների համար։
Եղել են մարդիկ, ովքեր երազների ու տեսիլքների միջոցով են ստացել մատուռ այցելելու հորդորը։
Այստեղ բժշկվածներից ու հրաշքներ ճաշակածներից ոմանք էլ իրենց որդիներին կոչել են Հովհաննես` ի պատիվ մարգարեի և գոհության նշան առ Աստված։
Հովհաննես Մկրտչի զորավոր մատուռի ստեղծման պատմության, այնտեղ կատարված բժշկությունների, հրաշքների ու վկայությունների մասին։