Զախարովան արձագանքել է Ալիևի՝ «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ հայտարարությանը |МедиаМесс
Քաղաքականություն 13 հոկտեմբերի 2024, 14:42Ռուսաստանը պաշտոնական մակարդակում պարբերաբար Բաքվին ու Երևանին կոչ է անում զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը կարող է ընկալվել որպես անհարգալից վերաբերմունք միմյանց տարածքային ամբողջականության հանդեպ կամ վիճահարույց խնդիրների կարգավորման հարցում ուժային սցենարի սպառնալիք։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով լրագրողի հարցն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարության վերաբերյալ, ով իր երկրի բնակիչներին պատմել էր «Արևմտյան Ադրբեջան» առաջիկա վերադարձի մասին, որով նկատի ունի Հայաստանի ամբողջ տարածքը։
«Փախստականների և ժամանակավոր ապաստան գտածների թեման արդիական է երկու կողմերի համար։ Եվ, այդ ամենը հաշվի առնելով, օգտակար ենք համարում, որպեսզի Բաքուն և Երևանը ակտիվացնեն երկխոսությունը հումանիտար հարցերի ողջ փաթեթի վերաբերյալ, այդ թվում՝ պատմամշակութային կոթողների պահպանման՝ կրոնական ժառանգության, մարդկանց՝ իրենց նախնիների գերեզմաններ անվտանգ և ազատ այցելությունների ապահովման, պատերազմական գործողությունների ընթացքում անհետ կորածների որոնման»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։