Տանս ճարագը մարեցին. Մահացած կնոջ ամուսինը բժշկին է մեղադրում |МедиаМесс
Հասարակություն 11 հոկտեմբերի 2024, 20:10Պլաստիկ վիրաբուժությունից հետո մահացած կնոջ ամուսինը բժշկին`Արթուր Սարգսյանին է մեղադրում։
«Փողի համար սպանեցին, տանս ճարագը մարեցին, որ էլ երբեք չի լուսավորվի»,- «Ազատություն» ռկ-ին ասել է մահացած 56-ամյա կնոջ՝ Զաբել Կարապետյանի ամուսինը։
Նրա խոսքով, պլաստիկ վիրաբույժ Արթուր Սարգսյանն իր կնոջ մարմնի հինգ հատվածներում միանգամից հինգ վիրահաություն է սկսել, կինը չի դիմացել, սրտի կանգ է գրանցվել վիրահատական սեղանի վրա։
«Նարկոզը խեղդել է, սպանել է»,-ասել է ամուսինը՝ Զարեհ Կարապետյանը։
Ըստ աղբյուրի, նրանք ապրում են Գերմանիայում։ Կինը ոտքի փոքրիկ գունդ ուներ, դա և որովայնի ճարպը հեռացնելու համար եկել է Հայաստան։ Ողբերգությունից հետո է պարզվել՝ կնոջ թևերը, կզակը, աչքերի տակը, որովայնը, հետույքը վիրահատական դանակի տակ են ընկել։
«Ոտքին մի գնդիկ էր։ Ու որովյանը։ Ես կողքը չեմ եղել։ Համոզել են, ինքն էլ կին արմատ է, փրթել են ու փրթել են ու փրթել»,-ասել է ամուսինը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։