Հավատն է, որ քեզ ամեն օր անկողնուց հանում է, ստիպում ընդունել դեղահաբերի մեծ չափաբաժին ու շարունակել ապրել. Անի Քոչար |МедиаМесс

Ժամանց 25 սեպտեմբերի 2024, 22:27
Main Image

Սրտի վիրահատության 1-ին փուլի, հետագայում սպասվող բուժման փուլերի, լրատվամիջոցների սխալ գործելակերպի ու դրա հետևանքով վատ մեկնաբանությունների արժանանալու, երբեք չկոտրվելու և կյանքի բարդ շրջանում դստեր 1-ամյակը կազմակերպելու մասին առաջին անգամ Անի Քոչարը պատմել է Tert.am Life-ին: 

Եթե հղիության ընթացքում ունենայի այն խնդիրը, ինչ ունեմ, կմնայի վիրահատական սեղանին…

Դստերս ծնվելուց հետո է սրտի խնդիրներն առաջացել, մինչ այդ երբևէ սրտի հետ կապված ոչ մի խնդիր չեմ ունեցել, 1-ին անգամ սրտաբանի մոտ այց ունեցել եմ, երբ Մարիայիս էի սպասում, բայց լուրջ խնդիր չեն նկատել:

Ես հղիությունը շատ լավ եմ տարել, բնականոն, անգամ սպասվածից էլ լավ: Հաշվի առնելով շատ մտավախություններ՝ ամեն բան փայլուն է անցել: Մինչև հղիության վերջին օրն ապրել եմ ակտիվ կյանքով, հանրային ակտիվ գործունեություն եմ ծավալել, անգամ որևէ ահազանգ չկար, որ կա առողջական խնդիր: Եթե հղիության ընթացքում ունենայի այն խնդիրը, ինչ հիմա ունեմ, ցիտում եմ բժիշկների խոսքերը՝ ես չէի կարողանալու ծննդաբերել և կմնայի վիրահատական սեղանին:

Առողջական լուրջ խնդիրներն ինձ մոտ ծագել են բալիկի ծնունդից ամիսներ հետո…

Որքան էլ մեծ էր մայրանալու ցանկությունը և երազանաքս աղջիկ բալիկ ունենալու, բայց, եթե ես ունենայի առողջական խնդիր, բալիկի կյանքն ու նրա առողջությունը վտանգի չէի ենթարկի: Երբեք էգոիստ որոշումներ չեմ կայացրել, և բոլոր խոսակցությունները, որ չպետք է ունենայի երեխային, ինձ զարմացնում են, ինչպե՞ս են մարդիկ ուրիշի կյանքի համար այդպիսի կարծիքներ ու դիրքորոշումներ հայտնում: Մարդու փոխարեն որոշում են, թե նա ինչ պիտի աներ, ինչ՝ չաներ, չիմանալով այդ մարդու կյանքից ոչինչ: Ուզում եմ փարատել, որ առողջական լուրջ խնդիրներն ինձ մոտ ծագել են բալիկի ծնունդից ամիսներ հետո, և շատ միանգամից ու զարմանալի կերպով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում