Ֆրանսահայ սոպրանո Մարի Մյուլլեր Սիմոնյանը Վիեննայի Բեթհովենյան մրցույթում արժանացել է առաջին մրցանակի |МедиаМесс
Մշակույթ 24 սեպտեմբերի 2024, 21:02Ֆրանսահայ օպերային երգչուհի, սոպրանո Մարի Մյուլլեր Սիմոնյանը սեպտեմբերի 19-ին Vienna Beethoven միջազգային մրցույթում ժյուրիի միաձայն որոշմամբ արժանացել է առաջին մրցանակին։
21- ամյա Մարիին ծնվել է Փարիզում, մեծացել է երաժշտական միջավայրում` դաշնակահար-երգեհոնահար Նարինե Սիմոնյանի դուստրն է։ Ուսանել է Բուլոնյի եւ Փարիզի կոնսերվատորիաներում ՝ զուգահեռաբար երգեհոնի եւ երգեցողության բաժիններում ։
2023 թվականին Մարին մասնագիտական փորձառությունը շարունակել է Երևանի օպերային ստուդիայում ՝ Լևոն Ջավադյանի ղեկավարությամբ։
orer.eu-ի հետ զրույցում երգչուհին հայտնել է, որ առաջիկայում ՝ հոկտեմբերի 19-ին մենահամերգով հանդես կգա Երևանի ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում, որտեղ նրան կնվագակցի դաշնակահար Հովհաննես Մանուկյանը, իսկ նոյեմբերի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա Նարինե Սիմոնյանի նվագակցությամբ։