Փանիկի գյուղապետի մասնակցությամբ սկանդալային տեսանյութ է հայտնվել համացանցում |МедиаМесс
Քաղաքականություն
24 սեպտեմբերի 2024, 20:53
Մի քանի օր է՝ համացանցում շրջանառվում է տեսանյութ, որտեղ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Փանիկ գյուղի վարչական ղեկավար Գևորգ Սալնազարյանը սիրո խոստովանություն է անում իր սիրած կնոջը՝ ասելով, որ վաղուց չի խոսել նրա հետ, կարոտել է
«Մեռնե՜մ ես քո սրտին, սիրում եմ քեզ անչափ, անսահման, իմ թանկագին, իմ միակ, իմ կյանքի արև, ուզում եմ գրկել, համբուրել քեզ»,- ասում է Սալնազարյանը
Գյուղապետն aravot. am-ի հետ զրույցում ասել է, որ սարքել են իր գլխին․ «Հիմա ինչ է մարդու գլխին սարքելը, ուրիշ բաներ էլ են փորձել սարքել։ Չեմ ուզում իմ անձնական կյանքը հանրայնացնել, բայց թող իմանան՝ իմ խոսքերը ուղղված են կնոջս»։