Էլինա Դանիելյան. Օլիմպիադայում ցույց ենք տվել երբեւէ ունեցած լավագույն արդյունքը |МедиаМесс

Սպորտ 24 սեպտեմբերի 2024, 15:29
Main Image
Շախմատիստուհիները 11 տուրերում 17 միավոր են վաստակել ու կիսել 3-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով նրանք ելույթն ավարտել են 5-րդ տեղում:
«Օլիմպիադայում ցույց ենք տվել երբեւէ ունեցած լավագույն արդյունքը: Հիանալի մրցաշար էր եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր թիմակիցներիս, ովքեր պայքարեցին մինչեւ վերջ: Ես ու Աննա Սարգսյանը 3-րդ ու 4-րդ տախտակների վրա նվաճեցինք բրոնզե մեդալներ, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանն էլ շատ լավ արդյունքներ գրանցեցին: Լիլիթը ֆանտաստիկ գործեց, որովհետեւ դժվար է մնալ խաղատախտակի բարձունքին: Հիանալի աշխատանք է: Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին»,- գրել է Դանիելյանը: