Մեծ հպարտություն և պատիվ է լինել մեր ազգի համար պատմություն կերտած թիմի մի մասը. Արոնյան |МедиаМесс
Սպորտ 24 սեպտեմբերի 2024, 15:28Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, որը ԱՄՆ հավաքականի կազմում նվաճել է Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի արծաթե մեդալն ու նաև առանձին խաղատախտակին է արժանացել արծաթե մեդալի, գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով նաև Հայաստանի հավաքականին:
«Շատ ինտենսիվ Օլիմպիադա էր: Շնորհավորում եմ Հնդկաստանին իրենց պատմական նվաճման համար: Ինչպիսի անհավանական շրջագայություն:
Ինչ վերաբերում է մեզ, ես ուրախ եմ, որ արծաթ եմ ստանում անհատական խաղատախտակի վրա և արծաթ որպես ԱՄՆ թիմի անդամ: Շնորհակալություն Ֆաբիին, Ուեսլիին, Լենիերին, Ռեյին և մեր մարզիչներ Ջոնին ու Միշային: Մենք այնքան էլ լավ չխաղացինք, բայց մենք շատ ջանասիրաբար պայքարեցինք և երկրորդ կեսում հիանալի ու ոգեշնչող քամբեք ունեցանք:
Բացի այդ, ես ուզում եմ կիսվել ինձ համար կարևոր իրադարձությամբ: ՖԻԴԵ-ն իր 100-ամյակը նշելիս Հայաստանը հռչակել է դարի թիմ։ Ինձ համար մեծ հպարտություն և պատիվ է լինել մեր ազգի համար պատմություն կերտած այս թիմի մի մասը:
Սեր բոլոր երկրպագուներին»,- գրել է Արոնյանը: