Թող նոր երկրում քեզ համար նոր ու գեղեցիկ կյանք սկսվի. Անահիտ Սիմոնյանը որդու հետ հեռանո՞ւմ է Հայաստանից |МедиаМесс
Ժամանց 04 սեպտեմբերի 2024, 13:26starnews.am-ը գրում է. Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը վերջին տարիներին ամենաքննարկված հայ հայտնիներից մեկն է։
Չնայած բազմաթիվ քննադատություններին ու խոսակցություններին Անահիտը շարունակում է ակտիվ վարել իր սոցիալական էջերն ու բիզնես գործունեությունը:
Երեկ երգչուհին և որդին`Արմանը, օդանավակայանում հրաժեշտ են տվել մտերիմներին: Նրանցից շատերը ինստագրամյան էջում հրապարակել են սթորի`մաղթելով նոր երկրում ուրախ կյանք:
«Թող նոր երկրում քեզ համար նոր ու գեղեցիկ կյանք սկսվի»:
Այս ամենը շատերի մոտ տպավորություն է ստեղծել, որ Անահիտն ու որդին հեռանում են Հայաստանից: