Այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է |МедиаМесс

Մշակույթ 31 օգոստոսի 2024, 19:08
Main Image

Այսօր ամերիկահայ անվանի գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է։

«Սա հիանալի առիթ է՝ պատմելու նրա կյանքի մեկ այլ կողմի՝ նկարչության մասին։

«Շատ ավելի վաղ, քան, օրինակ, Ջեքսոն Փոլոքը սկսել էր իր հոյակապ փորձարկումները և նկարչության մեջ հասել հիանալի նվաճումների, ես արդեն այնտեղ էի, արդեն փորձեր էի անում և հաջողություններ գրանցում։ Ես դրանք որևէ կերպ չէի օգտագործում, որովհետև գրելն էր իմ կյանքը ու, այսպես ասած, իմ գործը»:

Իր կյանքի ընթացքում Սարոյանը ստեղծել է հարյուրավոր աբստրակտ ոճի նկարներ և գծանկարներ, այդ թվում՝ այս ուրախ ինքնադիմանկարը, որը պահվում է Գրականության և արվեստի թանգարանում։ Գրողի մահվանից հետո նրա ֆրանսիական բնակարանում գտնվել է ավելի քան 5000 գրաֆիկական աշխատանք», – հայտնում են Գրականության և արվեստի թանգարանից։