ՀՀ պաշտպանության նախարարը և Ֆրանսիայի ԶՈւ նախարարը ստորագրել են մի շարք պայմանագրեր |МедиаМесс
Հայաստան Քաղաքականություն 23 փետրվարի 2024, 15:43ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն ստորագրել են մի շարք պայմանագրեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։
Նախարարները հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ:
Սուրեն Պապիկյանը և Սեբաստիան Լըկորնյուն պատասխանել են հայաստանյան և ֆրանսիական ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։
Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։