Հայաստանում տուն վարձակալած ռուսաստանցի տղամարդն ապշեցրել է համացանցի օգտատերերին |МедиаМесс

Ֆոտոշարք 19 օգոստոսի 2024, 23:35
Main Image

«X» սոցցանցում այժմ ակտիվորեն քննարկվում է վարձակալի և տանտիրոջ միջև հերթական դրաման։ Ամեն ինչ տեղի է ունեցել Հայաստանում, որտեղ Ռուսաստանից տեղափոխված տղան «երկարաժամկետ» վարձակալել է ստուդիա–բնակարան։

Վերջերս ՌԴ–ից ժամանած Դիման հայտարարել է, որ իր վարձակալած բնակարանի տերը կատուների հետ միասին իրեն փողոց է շպրտում։ 

«Պատկերացրեք՝ բնակարան և պասիվ եկամուտ ունեցողը բաց երկնքի տակ է վտարում բնակարան չունեցողին»,- վրդովվել է տղան, ով, ի դեպ, ՏՏ մասնագետ է:

Ի վերջո, արձագանքել է նաև տան տիրուհին, ով հայտնել է, որ Դիման երկու ամիս չի վճարել բնակարանի համար, ինչպես նաև կոմունալ վարձերը։ Նա նաև լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչ վիճակում է գտնվում ստուդիա–բնակարանը, որում ապրել է Դիման։ 

Աղբյուրը՝ realt.onliner.by