Հուսամ՝ գոնե որոշ չափով ուրախացրի մեր ժողովրդին. Մալխաս Ամոյանի հայտարարությունը |МедиаМесс
Սպորտ 08 օգոստոսի 2024, 16:38Մալխաս Ամոյանն Օլիմպիական խաղերում Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին 5:6 հաշվով հաղթելուց ու բրոնզե մեդալ նվաճելուց հետո առաջինը լրագրողներին շնորհակալություն հայտնեց.
«Շնորհակալություն ձեզ մեզ աջակցելու համար, ձեր դերը մեծ է մեր սպորտային կյանքում։
Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում հաղթելուց հետո 2-3-րդ տեղերն էլ ընդհանրապես չեն գոհացնում։ Անկեղծ կլինեմ, եկել էի Փարիզ միայն ոսկե մեդալ նվաճելու համար, բայց իսկապես զիջեցի ու չկարողացա գտնել կիսաեզրափակչում հաղթելու եղանակը։
Փառք Աստծո, որ կարողացա մեդալ նավաճել, արժանանում ենք նրան, ինչին որ պատրաստվել ենք։ Ինչ-որ չափով որեւէ տեղ թերացել եմ ու բացթողում ունեցել։ Ուրախ եմ, բայց ավելի երջանիկ կլինեի ոսկե մեդալակիր դառնալու դեպքում։
Բրոնզե մեդալի համար պայքարում 6:0 հաշվով առաջ անցնելուց հետո մտածեցի, որ հաղթանակը հեշտ կտրվի, սակայն ժամանակից շուտ հավատացի դրան ու շտապեցի։ Դեռ 1,5 րոպե կար, ու որոշեցի ժամանակին չնայել, քանի որ մի աննշան սխալը կարող էր ճակատագրական լինել, ավելի զգուշավոր դարձա ու լարված գործեցի։
Հաղթանակի համար շնորհակալ եմ իմ Աստծուն, մարզիչներին, ընկերներին, ընտանիքիս անդամներին, մեր հայ ու եզդի ժողովրդին, իմ աջակիցներին։ Հուսամ՝ գոնե որոշ չափով ուրախացրի նրանց։
Հորեղբորս խոստացել էի նրա Օլիմպիական մեդալի գույնը փոխել, բայց նորից բրոնզ եղավ։ Այս մեդալը լավ հիմք էր ինձ համար, որովհետեւ պարտվելու դեպքում հոգեբանորեն վատ վիճակում կհայտնվեի ու հնարավոր է չվերականգնվեի»։