Ողբերգական դեպք՝ Սպիտակում․ կա 7 վիրավոր, զոհ |МедиаМесс
Պատահարներ 04 օգոստոսի 2024, 14:53Այսօր՝ օգոստոսի 3-ին, Սպիտակ համայնքում մեկ ժամվա ընթացքում տեղի ունեցած երկու տաբեր ավտովթարների հետեւանքով, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 7 տուժած։
Նշված ժամանակահատվածում բժշկական կենտրոնի շտապ բուժօգնությունում ստացվել են եւս մի քանի վթարների մասին ահազանգեր:
Ելնելով իրավիճակից, տնօրեն Վարդուհի Սիսակյանի հանձնարարությամբ աշխատանքի են անցել նաեւ տնային հերթապահություն իրականացնող շտապօգնության 3 բրիգադաները:
7 տուժածներին արդեն բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում անմիջապես ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, միեւնույն ժամանակ հենց տեղում կազմակերպվել եւ իրականացվել են համապատասխան բոլոր հետազոտությունները։
7 վիրավորներից երկուսը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից:
Մյուս վիրավորների վիճակը գնահատվել է միջին, ծանր եւ ծայրահեղ ծանր: Տուժածներից մեկը դրենավորվել է: Վիճակը գնահատվում է շարունակում է մնալ միջին ծանրության։
Մյուս վիրավորը բժշկական կենտրոն է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում: Տուժածի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, ներքին արյունահոսություն, գանգուղեղային վնասվածք:
Չնայած բժիշկների կողմից կատարված բոլոր անհրաժեշտ գործողություններին, այդ թվում` վիրահատական, տուժածը ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է