Փարիզի Օլիմպիական խաղերում ՀՀ-ի երկրորդ ներկայացուցիչը զբաղեցրեց 9-րդ տեղը |МедиаМесс
Սպորտ 27 հուլիսի 2024, 16:29Փարիզի Օլիմպիական խաղերում այսօր Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Էլմիրա Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևի կանանց որակավորման փուլում զբաղեցրեց 9-րդ տեղը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Կարապետյանը վաստակել է 576 միավոր: Եզրափակիչ են դուրս եկել որակավորման փուլում լավագույն արդյունքը գրանցած ութ հրաձիգները:
Հիշեցնենք, որ այսօր լողորդ Վարսենիկ Մանուչարյանն ՕԽ-2024-ի ազատ ոճի լողի որակավորման փուլում 100 մետր տարածության մարզումային պայքարում 1:01.24 արդյունք է գրանցել։ Մանուչարյանը զբաղեցրել է 3-րդ տեղն առաջին մրցահերթում։ Չորս մրցահերթներից հետո Մանուչարյանը որակավորման փուլում 26-րդն էր։ Կիսաեզրափակիչ են դուրս եկել լավագույն 16 լողորդները։
ՕԽ-ում այսօր մենք ունենք ևս երկու ներկայացուցիչ․
Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան — մարմնամարզության հենացատկի և օղակների վարժությունների որակավորման փուլ: Արթուրը հանդես կգա հենացատկի վարժությունում, Վահագնը՝ օղակներում: Մեկնարկը՝ 17:30-ին։