Պեսկովի աղմկահարույց հայտարարություն |МедиаМесс
Քաղաքականություն 24 հուլիսի 2024, 21:45Կրեմլը հուսով է, որ ԵՄ-ի հետ Հայաստանի ընդլայնված համագործակցությունը չի վնասի Երևանի և Մոսկվայի հարաբերությունների զարգացմանը։ Այսպես է մեկնաբանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Երևանին 10 մլն եվրոյի չափով ռազմատեխնիկական օգնությունը։
«Հայաստանն ինքնիշխան երկիր է, ինքն է ընտրում փոխգործակցության առաջնահերթ ուղիները։ ՀՀ–ն մեր դաշնակիցն է, եղբայրական երկիր։ Մենք չէինք ցանկանա, որ նրան փնտրտուքները տանեին այն ճանապարհով, որը ժամանակին ընտրել էր Կիևի ռեժիմը»,- նշել է նա: