«Հարգում ենք հայ ժողովրդի տոկունությունը»․ Քամալա Հարիսը՝ հայերի մասին |МедиаМесс

Քաղաքականություն 22 հուլիսի 2024, 17:09
Main Image

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը դեռ 2017 թվականից Թվիթերի իր էջում գրառումներ է կատարել Հայոց ցեղասպանության առիթով և իր աջակցությունը հայտնել հայ համայնքին։

Նա նաև մեծ ջանքեր է գործադրել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։

«Մենք երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը, երբ 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին և երթով սպանվեցին։ Այսօր, երբ մենք հիշում և սգում ենք զոհերին, մենք նաև հարգում ենք հայ ժողովրդի տոկունությունը և վերստին հանձնառու ենք պայքարել ատելության բոլոր ձևերի դեմ»,– 2024 թվականի ապրիլի 25–ին գրել է Հարիսը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի՝ հուլիսի 21-ին, հայտնել է, որ դուրս է գալիս նախագահական ընտրարշավից՝ հայտարարելով, որ լիովին աջակցում է փոխնախագահ Քամալա Հարրիսին` որպես դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածու: