Քիչ առաջ խոշոր ավտովթար՝ Երևանի Դավիթ Բեկ փողոցում․ Կան զոհեր (լուսանկարներ) |МедиаМесс

Պատահարներ 22 հուլիսի 2024, 12:10
Main Image

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանի Դավիթ Բեկ փողոցում:

NEWS.am-ի ունեցած նախնական տեղեկություններով «ԶԻԼ» բեռնատարը բախվել է մի քանի մեքենաների, որոնցից մեկը վերածվել է մետաղի ջարդոնի:

Նախնական տեղեկություններով կա երկու զոհ, եւս մեկի վիճակը ծանր է:

Ժամանել են մի քանի շտապօգնության մեքենաներ: Այստեղ են քննչականի աշխատակիցները: