Բաքվում ռազմական հանցագործ Քամիլ Զեյնալիին մեծ շուքով են դիմավորել |МедиаМесс
Հասարակություն 22 փետրվարի 2024, 16:45Ինչպես և սպասվում էր, 2020 թվականին տարեց հային գլխատելու համար հետախուզվող Քամիլ Զեյնալին Բաքվում արժանացավ զզվանք առաջացնող հերոսի ընդունելության՝ Ռուսաստանում կարճ ժամանակով ձերբակալվելուց հետո։ Այս մասին X–ում գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։
«Այնուհետև Ադրբեջանի պետական լրատվամիջոցները գնացել են նրա տուն՝ շարունակելու նրան գովաբանել և հարցազրույց վերցնել»,– գրել է լրագրողը:
Նշենք, որ Հայաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանն «Ազատության»-ը փոխանցել էր, որ Քամիլ Զեյնալիի նկատմամբ սպանության մեղադրանքով միջազգային հետախուզում է հայտարարված։
As expected, Kamil Zeynalli, wanted for the beheading of an elderly Armenian in 2020, received a nauseating hero’s welcome in Baku after being briefly held in Russia. Azerbaijani state media then went to his home to continue praising and interviewing him. pic.twitter.com/gQ9gJ1amGx
— Lindsey Snell (@LindseySnell) February 22, 2024