«ՀՀ սահմանադրությունը պետք է փոխվի»․ Ալիևը՝ Շոլցի հետ հանդիպմանը |МедиаМесс

Քաղաքականություն 18 հուլիսի 2024, 23:58
Main Image

Բաքուն աջակցում է խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը, բայց դրա համար պետք է փոփոխվեն ՀՀ Սահմանադրության դրույթները։ Այդ մասին Ալիևը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, թե «ՀՀ սահմանադրության մեջ պահանջներ կան Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»։  Այս մասին հաղորդում է 24News.am–ը։

Ալիևը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբի հետ հանդիպման ժամանակ նույնպես խոսել է ՀՀ սահմանադրության մեջ փոփոխություններ անելու մասին։