ՀՀ-ի ապագան անհանգստացնում է. Զախարովա |МедиаМесс

Քաղաքականություն 18 հուլիսի 2024, 18:03

Հայ-ամերիկյան զորավարժությունները մտահոգություն են առաջացնում Հայաստանի ապագայի համար։ Այս մասին հերթական ճեպազրույցին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանում նախընտրում են մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. տարօրինակ պատմություն է, իհարկե։ Նրանք Վաշինգտոնում մասնակցել են դաշինքի գագաթնաժողովին և համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Վառ օրինակ է «Eagle Partner 2024» զորավարժությունները, որոնք այժմ տեղի են ունենում երկրում։

Սա ոչ միայն ափսոսանք է առաջացնում, այլև մտահոգություն Հայաստանի ապագայի համար, քանի որ ԱՄՆ ու ԵՄ-ն մեկ անգամ չէ, որ նման մեքենայություններ են իրականացրել բազմաթիվ երկրների հետ։ Դուք լավ գիտեք, թե դա ինչպես է ավարտվում՝ օգտագործվում են, հետո դեն են նետվում»,-ասել է նա։

Զախարովան նշել է, որ խորացնելով համագործակցությունն այն երկրների հետ, որոնք իրենց նպատակ են համարում Ռուսաստանի ռազմավարական պարտությունը՝ Երևանը վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ ի վնաս սեփական անվտանգության։

Մանրամասները՝ տեսանյութում։