«Սյունիքը դարպասն է»․ ՀՀ–ում Ռուսաստանի դեսպան |МедиаМесс
Հայաստան Քաղաքականություն 17 հուլիսի 2024, 22:08Ռուսաստանի կառավարությունը հուլիսի 1-ին հրաման է արձակել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին: «Սպուտնիկ Արմենիա»-ն զրուցել է Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ - Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի հարավում դիվանագիտական հաստատություն բացելու նախաձեռնությունը։ - Հայկական կողմը, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակում, ի սկզբանե ողջունել է Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու մտադրությունը՝ այն բնութագրելով որպես վաղուց հասունացած և պահանջված։ Այս պահին մենք միասնական ջանքերով զգալի առաջընթաց ենք գրանցել այն բացելու հարցում։ Առաջ անցնելով՝ կցանկանայի նշել, որ հայկական կողմի ցանկություններին համապատասխան՝ Ռուսաստանի կառավարության որոշմամբ նախատեսվում է պարզեցված սխեմայով գլխավոր հյուպատոսության բացում՝ առանց մեր պրակտիկայում ընդունված համաձայնագրի կնքման, որն արվում է նոտաների փոխանակման միջոցով։ - Իրանի հետ ԵԱՏՄ-ի մերձեցումը, որտեղ այժմ նախագահում է Հայաստանը, պետք է անդրադառնա Սյունիքի սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Ո՞ր ոլորտներում և ուղղություններով կարելի է ակնկալել առավել շոշափելի օգուտներ: - Իսկապես, Սյունիքում ռուս դիվանագետների աշխատանքը կնպաստի մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, այդ թվում նաև ԵԱՏՄ ձևաչափում: Սյունիքի մարզը «դարպաս» է Իրանի հետ Հայաստանի և միության առևտրի համար: Այստեղով է անցնում հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հատվածը։ Ինչպես հայտնի է, ռուսական կողմն աջակցում է այդ մայրուղու կառուցմանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |