Կանաչ լույս՝ ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ․ ԵԽ-ն հաստատեց Եվրահանձնաժողովի առաջարկը |МедиаМесс

Հայաստան 17 հուլիսի 2024, 14:21
Main Image

Այսօր Բրյուսելում եվրոպական խորհուրդը հաստատեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկը,- Բրյուսելից փոխանցում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները։

«Անդամ 27 երկրների հավանությունից հետո հարցը կփոխանցվի Եվրահանձնաժողովին, որն էլ կհայտարարի՝ կոնկրետ երբ է սկսում բանակցությունները և գործողությունների ինչ ծրագիր է դնում Երևանի առջև»,- բացատրում է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։