Տղամարդը 17-րդ հարկից նետել է 11-ամյա աղջնակին, որից հետո ինքն է ընկել․ երկուսն էլ մաhացել են (լուսանկարներ) |МедиаМесс
Աշխարհ 17 հուլիսի 2024, 00:18Ռուսաստանի Իժեւսկ քաղաքում տղամարդը 17-րդ հարկից նետել է 11-ամյա աղջնակին, որից հետո ինքնասպան է եղել։
«РЕН ТВ»-ի տվյալներով՝ տեղի 25-ամյա բնակիչը գրանցված է հոգեբուժարանում։ Իր արարքից հետո նա նետվել է պատուհանից։
«Ե՛վ աղջիկը, և՛ տղամարդը մահացու վնասվածքներ են ստացել»,- ասել է աղբյուրը։
Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։
Ականատեսները SHOT-ին պատմել են, որ մոտ երեք ժամ առաջ տեղի բնակիչներից մեկը հարբած վիճակում աղջկան քաշել է Օկտյաբրյա փողոցի 10 տան մուտքի մոտ, նրա հետ բարձրացել վերին հարկերից մեկը, ապա դուրս շպրտել։ Հետո տղամարդն ինքնուրույն դուրս է ընկել։
Ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչ կապ ունեն մահացածները միմյանց հետ։