ԱՄՆ-ՀՀ զորավարժություններն ու հայկական բանակի վերափոխումն ուղղված է ՌԴ-ի և Իրանի դեմ, արկածախնդիր են․ Զախարովա |МедиаМесс

Քաղաքականություն 12 հուլիսի 2024, 18:27

«Արևմուտքի ներկայացուցիչները Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որոնք ուղղված են առաջին հերթին Ռուսաստանի և Իրանի դեմ»։ Այս մասին իր ամենշաբաթյան ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով հուլիսի 15-ից 24-ը Հայաստանում անցկացվող Eagle Partner 2024 հայ-ամերիկյան խաղաղապահ զորավարժությունների մասին։

«Այս զորավարժություններն ափսոսանքից բացի ուրիշ զգացում չեն առաջացնում։ Դրանք տեղի են ունենում այն ֆոնին, երբ Երևանը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նա նաև հավելել է․ «Ինչ խաղաղապահ նպատակներ էլ հայտարարեն արևմտյանները, ակնհայտ գլխավոր խնդիրն աշխարհաքաղաքական նախագծերի համար ցատկահարթակ ստեղծելն է։ Ամերիկացիների հայտնվելը Հարավային Կովկասում միայն կուժեղացնի տարածաշրջանային հակամարտությունների ներուժը և կստեղծի նոր բաժանարար գծեր»:

Մանրամասները՝ տեսանյութում։