Բժիշկները 81-ամյա կնոջ որովայնում հայտնաբերել են «քարացած երեխա» |МедиаМесс

Ժամանց 22 մարտի 2024, 13:36

Բժիշկները 81-ամյա բրազիլուհու որովայնում հայտնաբերել են «քարացած երեխա», քարացած պտուղը՝ ավելի քան 40 տարեկան, վիրաբույժները ստիպված են եղել հեռացնել։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Յոթ երեխաների մայրը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, ուլտրաձայնային պրոցեդուրաների ժամանակ բժիշկները 81-ամյա պացիենտի որովայնում հայտնաբերել են քարացած պտուղ։ Կնոջ խոսքով՝ 56 տարի առաջ ինքը հղի է եղել, սակայն հղիությունը ընդհատվել է ուժեղ ցավերից հետո․ բրազիլուհին այդ ժամանակ բժիշկների չի դիմել։

Կնոջը հաջողվել է խուսափել արյան թունավորումից։ Այս չափազանց հազվագյուտ պաթոլոգիան, որը բժիշկներին հայտնի է որպես «լիթոպեդիոն», կարող է առաջանալ արտաարգանդային հղիության դեպքում, երբ բեղմնավորված ձվաբջիջը չի ներդրվում արգանդում, և սաղմը զարգանում է այլ տեղ՝ որովայնի, արգանդափողերի կամ նույնիսկ աղիների կամ աորտայի մեջ: