Թուրքիան դուրս մնաց Եվրո-2024֊ից |МедиаМесс

Սպորտ 07 հուլիսի 2024, 01:27
Main Image

Armsport.am

Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում հայտնի դարձավ կիսաեզրափակչի վերջին մասնակիցը: Բեռլինի Օլիմպիաշտադիոնում Նիդերլանդների հավաքականը մրցեց Թուրքիայի դեմ և 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ:


Հանդիպման հաշիվը խաղի 35-րդ րոպեին բացեց թուրք պաշտպան Սամետ Ակայդինը՝ Արդա Գյուլերի փոխանցումից հետո գնդակն ուղարկելով հոլանդացիների դարպասը:


70-րդ րոպեին Նիդերլանդների հավաքականի կազմում Ստեֆան դե Վրեյը խփեց պատասխան գնդակը, իսկ 6 րոպե անց Կոդի Գակպոն առաջ մղեց իր թիմին:


Այսպիսով, Նիդերլանդների հավաքականը դուրս եկավ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա Անգլիայի հետ: