Երևանում անչափահաս վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է |МедиаМесс
Պատահարներ 30 հունիսի 2024, 13:54Երեկ՝ հունիսի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Դավիթ Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենայով Վիլնյուսի փողոցում, 27/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 76-ամյա Հովհաննես Ի․-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Սոնա Երիցյանն ու կրտսեր պարեկ Արսեն Մնացականյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։