Լավրովը ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ հայտարարություն է տարածել |МедиаМесс

Հայաստան Քաղաքականություն 21 հունիսի 2024, 14:53
Main Image

Հայաստանը ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չի ուղարկել, հետևաբար այդ հարցը և կազմակերպությունից դուրս գալու հնարավոր հետևանքները ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդում չեն քննարկվել։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Միանգամից կպատասխանեմ՝ ոչ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը չի քննարկվել, քանի որ համապատասխան հարցում չի ստացվել»,- ասել է Լավրովը ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո իր ճեպազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե քննարկվել է արդյո՞ք կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը։