«Քրեական հեղինակություն» Շաքրո Մոլոդոյն ազատ կարձակվի |МедиаМесс

Աշխարհ 17 մարտի 2024, 15:39
Main Image

ՌԴ–ում հայտնի «քրեական հեղինակություն» Զախարի Կալաշովը կամ Շաքրո Մոլոդոյը, որին անվանում են նաև «թիվ 1 օրենքով գող», դատարանի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ կարձակվի, հայտնում Новые Известия–ն։

Պատճառը 70-ամյա դատապարտյալի առողջական վիճակի վատթարացումն է, սակայն ազատ արձակման ստույգ ժամկետը դեռ չի նշվում։

Նշենք, որ Կալաշովը ներկայումս կրում է գրեթե 10 տարվա ազատազրկում ՌԴ Կրասնոդարի երկրամասի գաղութում շորթման համար։ 2018 թվականին Մոսկվայի Ռոչդելսկայա փողոցում գտնվող ռեստորանի սեփականատիրոջից շորթման գործով նա դատապարտվել է 9 տարի 10 ամիս ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։ Քննիչների տվյալներով՝ այն բանից հետո, երբ Շաքրո Մոլոդոյի կամակատարները եկել են ռեստորանի տիրոջից գումար շորթելու, այնտեղ փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է։