Արցախի ՊԲ-ն մինչև վերջին վայրկյանը ենթարկվել է ՀՀ ՊՆ-ին․ Արցախի նախագահ |МедиаМесс
Հայաստան Քաղաքականություն 13 հունիսի 2024, 19:14Արցախի ՊԲ-ն մինչև վերջին վայրկյանը ենթարկվել է ՀՀ ՊՆ-ին, եղել նրա տարածքային ստորաբաժանումը։ Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ նշելով, որ այդ մասին Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի։
«Չպետք է մեղավորներ փնտրեն այս հարցում»,- հավելել է Արցախի նախագահը։
«Արցախցիները երեք պատերազմ են տեսել, դիմացել են ոչ թե երկու ժամ, ինչպես ասել է Փաշինյանը, այլ 32 տարի։ Յոթ տարեկանից բաղկացած ցանկացած արցախցի երեք պատերազմ է տեսել, դուրս ենք եկել, երբ հասկացել ենք, որ մենակ ենք, պետք էր փրկել կյանքեր»,- նշել է Շահրամանյանը։